Վանաձորի ՏԻՄ ընտրություններին նախկին ՀՀԿ-ականը ներկայանում է «Համախմբում» կուսակցության ցուցակով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի նախկին պետ, քաղաքապետ Սամվել Դարբինյանի մորաքրոջ որդին՝ Վիկտոր Դարբինյանը, որը երկար տարիներ ՀՀԿ անդամ է եղել, Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ներկայանում է «Համախմբում» կուսակցության ցուցակով։ Նա ցուցակի երկրորդ համարն է։

Վիկտոր Դարբինյանը Վանաձորի «էլիտար» տաքսի ծառայության տնօրենն է։ Նա ամիսներ առաջ քաղաքապետին մեղադրել է իր բիզնեսը ձեռքից խլելու փորձերի մեջ, անգամ դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ Սամվել Դարբինյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, բանավոր սպառնալիքների և այլ գործողությունների միջոցով փորձում է իր ընկերության՝ Վանաձորում ուղևորափոխադրման ծառայություն իրականացնելու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել և ընկերությունն ու գույքը գրանցել իր անվամբ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս