Սմարթֆոնների պայթյունների դեպքերից հետո՝ Samsung-ը դադարեցրել է Galaxy Note 7-ի մատակարարումները
Samsung-ը հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգում է իր Galaxy Note 7 առաջատար սմարթֆոնի մատակարարումները: Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ սարքը պահանջում է լրացուցիչ թեստավորում, որը վերաբերում է արտադրանքի որակին: Ինչպես տեղեկացնում է Mashable-ը, դա կարող է կապված լինել այն դեպքերի հետ, երբ սմարթֆոններում ներսարված մարտկոցները երբեմն պայթում են դրանց տերերի ձեռքին:
Հարավային Կորեայի ընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանում հետաձգման պատճառները: Mashable-ում կարծում են, որ որակի փորձարկումներն սկսվել են սմարթֆոնների պայթյունների վերաբերյալ մի շարք հաղորդումներից հետո, որոնք հաճախակի են հայտնվում հարավկորեական զանգվածային լրատվամիջոցներում:
Մինչդեռ, Հարավային Կորեայի Yonlhap գործակալության տեղեկատվությամբ՝ մարտկոցների պայթյունների պատճառով Samsung-ը ոչ թե հետաձգել, այլ լիովին դադարեցրել է սարքի մատակարարումները շուկային:
Վերջին ժամանակներս Baidu սոցիալական ծառայության առնվազն հինգ օգտատերեր գանգատվել են Samsung-ի առաջատար սմարթֆոնների պայթյուններից եւ բռնկումներից: