Զինծառայողը մնացել է մեքենաների արանքում ու մահացել հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին. ժամկետային զինծառայողը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

2016թ. ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Ավետիսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործն արդեն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Քրեական գործի շրջանակներում Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 2016թ ապրիլի 11-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը լիցքավորելու նպատակով իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի մեքենայով ծածկարան մուտք գործելիս թույլ է տվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետին հակասող գործողություններ, վրաերթի է ենթարկել «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենայի առջև կանգնած Գառնիկ Ավետիսյանին, որի հետևանքով վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ։

Քրեական գործը մակագրվել է դատավոր Զոյա Զաքինյանին։

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 11.04.2016թ.՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանում «Ուրալ-4320» մակնիշի N զինհամարանիշի մեքենայով քարշակելիս՝ մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնների խախտման հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Ավետիսյանը մնացել է քարշակող և քարշակվող «Զիլ-131» մակնիշի N զինհամարանիշի մեքենաների արանքում, որից քիչ անց՝ Դիլիջանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս