«Նոր Սառը պատերազմի համար նախադրյալներ չկան»· Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ նոր Սառը պատերազմի համար նախադրյալներ ներկայումս չկան:
Ելույթ ունենալով Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների առաջ` Լավրովը նշել է, որ դժվար է համեմատել ներկայիս և Սառը պատերազմի ժամանակները, քանի որ դրանք «արմատապես միմյանցից տարբերվում են»:
«Ես չեմ տեսնում նախադրյալներ, որպեսզի «Սառը պատերազմի» երկրորդ փուլը դառնա իրականություն»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով` այսօրվա դրությամբ Ռուսաստանն ու Արևմուտքը չունեն «գաղափարական տարաձայնություններ», ինչը բնորոշ է եղել Սառը պատերազմի շրջանին:
Ներկայում, ըստ Լավրովի, «մենք ունենք ընդհանուր սկզբունքներ, որոնք մենք կիսում ենք ԵԱԿՀ-ի, ՄԱԿ-ի շրջանակներում, որոնք ենթադրում են հասարակության ժողովրդավարական զարգացում»: