Մեդվեդևի և «Եդինայա Ռոսիայի» վարկանիշները կտրուկ նվազել են
Ռուսաստանի իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիայի» վարկանիշը կտրուկ նվազել է քվեարկությունից 3 շաբաթ առաջ, հայտնում է «Լևադա-կենտրոնը»:
Ռուսաստանցիների թիվը, որոնք պատրաստ են քվեարկել «Եդինայա Ռոսիայի» օգտին ՌԴ խորհրդարանում, վերջին ամսում հարցվածների շրջանում նվազել է` 39 տոկոսից հասնելով մինչև 31-ի:
Նույնքան նկատելի (55 տոկոսից 48 տոկոս) նվազել է նաև ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի գործունեության վարկանիշները:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը մնացել է անփոփոխ` 82 տոկոս:
Մեդվեդի նկատմամբ ռուսաստանցիների դժգոհությունը սկսեց ավելանալ մայիսի 23-ին Թեոդոսիա այցից հետո: Այդ ժամանակ նա ցածր կենսաթոշակներից բողոքող Ղրիմի բնակիչներին ասել էր, որ ռուսական իշխանությունները գումար չունեն ինդեքսացիայի համար:
«Պարզապես գումար չկա: Գումար գտնենք, ինդեքսացիա կանենք: Ամուր մնացեք, ամենայն բարիք, լավ տրամադրություն և առողջություն»,- ասել է Մեդվեդևը: