Բաժիններ՝

Մարիա Շարապովայի որակազրկումը կկրճատվի մինչև 1 տարի, բայց նա բաց կթողնի Australian Open-ը

Որոշման մասին կհայտարարվի սեպտեմբերին:

«Շարապովայի որակազրկման ժամկետը կկրճատեն մեկ տարով: Եթե դա տեղի ունենա, հունվարին Australian Open-ում նա դեռ չի կարող խաղալ»,- տեղեկացնում է «Р-Спорт»-ը:

Թենիսի միջազգային ֆեդերացիան 2 տարով որակազրկել էր Շարապովային մելդոնիումի օգտագործման համար: Որակազրկումը հաշվարկվում է 2016թ. հունվարի 26-ից:

29-ամյա թենիսիստուհին բողոքարկել է որակազրկման մասին որոշումը:

2017թ. Australian Open-ը կանցկացվի հունվարի 16-29-ը: 2016. Australian Open-ի քառորդ եզրափակչում Մարիա Շարապովան պարտվեց Սերենա Ուիլյամսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս