Բաժիններ՝

Chanel-ը ցուցադրել է Ուիլ Սմիթի դստեր մասնակցությամբ գովազգային արշավի առաջին կադրերը

Chanel ֆրանսիական նորաձեւության տունը հրապարակել է գովազգային արշավի առաջին կադրերը, որին մասնակցել է Ուիլ Սմիթի 15-ամյա դուստրը՝ Ուիլոուն: Աղջիկը ներկայացրել է արեւապաշտպան ակնոցների նոր հավաքածու: Լուսանկարներն արվել են սեւ-սպիտակ երանգներով: Շարքը ներկայացված է բրենդի կայքում:

Հոլիվուդյան դերասանի դուստրը Chanel-ի դեսպանն է դարձել այս գարնանը: Այս առաջարկությունը նրան արել է նորաձեւության տան կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը: Անցյալ տարի աղջիկը պարտավորագիր է ստորագրել մոդելային գործակալության հետ եւ նկարահանվել Marc Jacobs-ի գովազդային արշավում:

Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ, ինչպես նաեւ ռուսաստանցի դերասան Դանիլա Կոզլովսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս