Բաժիններ՝

Apple-ը վերացրել է iOS-ի՝ iPhone-ի տերերին լրտեսել թույլ տվող խոցելիությունները

Apple ընկերությունը նորացված գործառնական համակարգ՝ Apple iOS 9.3.5 է թողարկել շարժական սարքերի համար, որպեսզի վերացնի նախկինում անհայտ այն երեք խոցելիությունները, որոնք կարող էին օգտագործվել iPhone սմարթֆոնների տերերի լրտեսման համար: Այս մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

«Հենց որ մեզ հայտնի դարձավ այդ խոցելիության մասին, մենք անհապաղ այն վերացրեցինք iOS 9.3.5-ում: Մենք բոլոր սպասարկյալներին խորհուրդ ենք տալիս միշտ ներբեռնել iOS-ի ամենավերջին տարբերակը՝ համակարգչային անվտանգության ոլորտում պոտենցիալ սպառնալիքներից իրենց պաշտպանելու համար»,- նշված է մամուլի տեղեկագրում:

Վնասաբեր սոֆթի միջոցով չարագործները կարող էին զանգերը եւ հաղորդագրությունները գրանցել WhatsApp եւ Viber մեսենջերներում եւ վերահսկել սարքի տիրոջ գտնվելու վայրն ու տեղաշարժումները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031