
Թուրքիան ՌԴ-ի միջոցով տեղեկացրել էր Ասադին Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին. Նուման Քուրթուլմուշ

Թուրքիան Ռուսաստանի միջոցով Սիրիայի իշխանություններին տեղեկացրել էր երկրում «Եփրատի վահան» ռազմական գործողությունը սկսելու մասին, հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Անկարայում:
«Շահագրգիռ կողմերն ամբողջությամբ տեղյակ են եղել «Եփրատի վահան» գործողության մասին: Դամասկոսում նույնպես տեղյակ են եղել: Նրանց տեղեկացրել ենք Ռուսաստանի միջոցով»,- ասել է նա:
Քուրթուլմուշի խոսքով` Թուրքիան չի պատրաստվում մշտական ուժ դառնալ Սիրիայում: Նա ընդգծել է, որ Թուրքիան օկուպանտ չէ և պատերազմի մեջ չի մտնի: