Բրիտանիան ավիակիր կուղարկի Պարսից ծոց` օգնելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարին. The Telegraph
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ռազմածովային նավատորմի ավիակիր կուղարկեն Պարսից ծոց` օգնելու ամերիկյան ավիակիրներին, որոնք պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում և Իրաքում, գրում է The Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով` խոսքը մոտավորապես 1 մլրդ ֆունտ-սթեռլինգ արժողությամբ HMS Daring ավիակրի մասին է:
Բրիտանական նավը կապահովի ավիակիրների պաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություն կտրամադրի շտաբին, որը վերահսկում է զինյալների դեմ օդային օպերացիաները:
«Բրիտանական ռազմաօդային ուժերն ամեն օր հարվածում են ահաբեկիչներին ցամաքում, բանակն իրականացնում է իրաքցի զինվորականների մարզումներ, իսկ թագավորական ռազմածովային նավատորմը կօգնի պաշտպանել կոալիցիայի ավիակիրները Պարսից ծովում, մինչ նրանք հարվածներ են հասցնում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը: