Բաժիններ՝

«Ես ձեզ ցույց կտամ, թե որքան մեծ եմ ես». Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է Ռիո դե Ժանեյրոյում ավարտված Օլիմպիական խաղերին և կոչ է արել սպասել նոր հաղթանակների: Արսեն Ջուլֆալակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ցավոք, սպորտը գրեթե միշտ անկանխատեսելի է, և չկա ոչ մի երաշխիք, որ ամեն ինչ ճիշտ անելու դեպքում արդյունքը կլինի դրական։ Ինչևէ, լավագույնը դեռ առջևում է։ Սպասեք նոր հաղթանակների՝ էլ ավելի ուժեղ ու տպավորիչ։
Ինչպես կասեր լեգենդար Ալին՝ «Ես ձեզ ցույց կտամ, թե որքան մեծ եմ ես»:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյում ավարտված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը պարտվել էր առաջին իսկ մենամարտում: Նա 2:3 հաշվով զիջել էր Բուլղարիան ներկայացնող Դանիել Ալեքսանդրովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս