Բաժիններ՝

Ռիո Ֆերդինանտը նախընտրում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում տեսնել Մխիթարյանին և Ռեշֆորդին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանտն այն կարծիքին է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և երիտասարդ անգլիացի Մարկուս Ռեշֆորդն ավելի կարևոր ֆուտբոլիստներ են «Կարմիր սատանաներ»-ի համար, քան Խուան Մատան և Անտոնի Մարսիալը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Հալ Սիթի»-ի հետ խաղից հետո Squawka-ի հետ զրույցում Ֆերդինանտը նշել է, որ երկրորդ խաղակեսում Մխիթարյանի և Ռեշֆորդի խաղադաշտ դուրս գալուց հետո թիմի խաղն էականորեն փոխվել է, ինչի արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերջին րոպեներին կարողացել է հաղթանակ կորզել և 9 հնարավորից վաստակել 9 միավոր:

Ֆերդինանտը կարծիք է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը և Մարկուս Ռեշֆորդն առջևի գծում ավելի լայն են գործում, քան Խուան Մատան և Անտոնի Մարսիալը, ովքեր «Հալ Սիթի»-ի դեմ խաղը սկսել էին մեկնարկային րոպեներից: «Այն, ինչ Մխիթարյանը և Ռեշֆորդը տալիս են թիմին, չեն կարողանում տալ Մատան և Մարսիալը: Մարսիալը շատ է գնդակ պահանջում, ինչն ինձ զայրացնում է, քանի որ նա այնքան դանդաղ է, իսկ Ռեշֆորդը կարող է ստանալ գնդակը և հարցնել՝ իսկ դուք կարո՞ղ եք իմ դեմ պաշտպանվել»,- ասել է Ֆերդինանտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս