
Ժամանակակից դարաշրջանի մարզչական նոր ռեկորդ

Կիրակի «Բարսելոնան» Լա Լիգայի 2-րդ տուրում հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» և տարավ 100-րդ հաղթանակը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ: 100 հաղթանակ տանելու համար 46-ամյա մասնագետին անհրաժեշտ եղավ ընդամենը 126 խաղ, ինչը դարձավ ժամանակակից դարաշրջանի մարզչական նոր ռեկորդ: Նախկինում 2 լավագույն արդյունքները պատկանում էին Պեպ Գվարդիոլային, ով 100-րդ հաղթանակները տարել էր «Բավարիայի» հետ 132 խաղում և «Բարսելոնայի» հետ 139 խաղում:
«Բարսելոնայի» և «Էնրիկեի» 101-րդ հաղթանակի ճանապարհին սեպտեմբերի 10-ին կկանգնի «Ալավեսը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը