Բաժիններ՝

Ֆորմուլա-1. Նիկո Ռոսբերգը հաղթեց Բելգիայի Գրան-պրին

Գերմանացին կրճատեց Mercedes-ի իր գործընկեր Լուիս Հեմիլթոնից ետ մնալը:

Կիրակի օրը Նիկո Ռոսբերգն ընդհատեց Լուիս Հեմիլթոնի հաղթական սերիան (4 անընդմեջ հաղթանակ) և հաղթեց Բելգիայի Գրան-պրին: Բրիտանացին գրավեց 3-րդ տեղը՝ առաջ թողնելով նաև Դանիել Օիկարդոյին (Red Bull):

Toro Rosso-ի արշավորդ Դանիիլ Կվյատը գրավեց 14-րդ տեղը:

Ռոսբերգի ետ մնալը Հեմիլթոնից կրճատվեց մինչև 9 միավորի: 3-րդ տեղում է Ռիկարդոն:

Այս մրցաշրջանում Mercedes-ի ավտոարշավորդները 13 էտապից հաղթել են 12-ը: Միայն Իսպանիայում հաղթանակը կարողացավ կորզել Մաքս Ֆերստապենը (Red Bull), իսկ Հեմիլթոնը և Ռոսբերգը դուրս եկան պատահարի պատճառով:

Մրցաշրջանի 14-րդ էտապը՝ Իտալիայի Գրան-պրին, տեղի կունենա սեպտեմբերի 2-4-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031