Մեկնարկել է Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունը
Գերմանիայի առաջնությունում տեղի ունեցան մեկնարկային տուրի հանդիպումները: Չեմպիոնի կոչման 2 գլխավոր հավակնորդները մրցաշրջանը սկսել են հաղթանակով:
Մյունխենի « Բավարիա»-ն առաջնության առաջին խաղում հանդիպել է Բրեմենի «Վերդեր»-ին: Կառլո Անչելոտիի գլխավորությամբ մյունխենյան ֆուտբոլային ակումբը գերվստահ հանդիպում է անցկացրել և կարողացել է հաղթել 6-0 հաշվով:
Ռոբերտ Լևանդովսկին այս խաղում դարձել է հեթ-տրիքի հեղինակ: Խաղի հաշիվը գեղեցիկ հարվածով բացել է Չավի Ալոնսոն:
Դորտմունդի «Բորուսիա»-ն նորացված կազմով կարողացել է Պիեռ Էմերիկ Օբամեյանգի ջանքերով հաղթել «Մայնց»-ին: Գաբոնցին այս խաղում իր հաշվին դուբլ է գրանցել:
Գերմանիայի առաջնության մյուս առաջատար ակումբը՝ «Վոլսբուրգ»-ը հյուրընկալվելիս վստահ առավելության է հասել «Աուգսբուրգ»-ի նկատմամբ: Գոլերի հեղինակ են դարձել Դանիել Դիդավին ու Ռիկարդո Ռոդրիգեսը:
Տուրի մյուս խաղերում արձանագրվել են հետևյալ արդյունքները.
«Այնթրախտ»-«Շալկե 04»՝ 1-0
«Քյոլն»-«Դարմշտադ»՝ 2-0
«Համբորգ»-«Ինգոլշտադտ»՝ 1-1
«Բորուսիա Մյունխենգլադբախ»-«Բայեր»՝ 2-1
«Հերտա»-«Ֆրայգուրգ»՝ 2-1
«Հոֆենհայմ»-«Լեյպցիգ»՝ 2-2: