Նրանց արտաքին տեսքը ոգեշնչում է, զարմացնում ու հիացնում. 21-րդ դարի ամենաոճային աստղերը
Օդրի Հեփբերն, Կոկո Շանել, Մերիլին Մոնրո, Գրեյս Քելլի: Նրանց անունները ընդմիշտ կմնան բազմաթիվ մարդկանց սրտերում և դա զարմանալի չէ, քանի որ նրանցից յուրաքանչյուրը հիացրել է մեզ իր ոճային հագուստներով, վայելչությամբ, գեղեցկությամբ և վարքագծով:
Իսկ ովքե՞ր են 21-րդ դարում փոխարինում այս դասական կանանց:
Քեյթ Միդլթոն
Քեթրին Էլիզաբեթ, Քեմբրիջի հերցոգուհի (անգլ.՝ Catherine Elizabeth, Duchess of Cambridge), ծնվել է 1982 թ հունիսի 9-ին Ռեդինգում, Մեծ Բրիտանիա։ Ամուսնացած է Արքայազն Ուիլյամի հետ։
Քենդալ Ջեններ
Քենդալ Ջեններ (անգլ.՝ Kendall Nicole Jenner), ամերիկացի մոդել, «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից։
Էմմա Ուոթսոն
Էմմա Շարլոտտա Դույերե Ուոթսոն (անգլերեն՝ Emma Charlotte Duerre Watson), անգլիացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Ստացել է մեծ ճանաչում նկարվելով որպես Հերմիոնե Գրեյնջեր «Հարի Փոթերը» ֆիլմում։
Ջիջի Հադիդ
Ջելենա Նուրա Հադիդ, ավելի հայտնի է որպես Ջիջի Հադիդ (անգլ.՝ Gigi Hadid), ամերիկացի մոդել և հեռուստատեսային դեմք։
Պատրաստեց Անի Գաբուզյանը