Բաժիններ՝

Մոսկվայում բանկի բաժանմունքը գրաված հայազգի գործարարը հացադուլ է հայտարարել

Հայազգի գործարար Արամ Պետրոսյանը, որը Մոսկվայի կենտրոնում` Բոլշայա Նիկիտսկայա փողոցում, օգոստոսի 24-ին 4 մարդու էր պատանդ վերցրել «Սիթիբանկի» բաժանմունքում, չոր հացադուլ է հայտարարել, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը Մոսկվայի Պրեսնենսկի դատարանից:

«Եթե դա այդպես է, ապա այսօրվանից ես չոր հացադուլ եմ հայտարարում»,- հայտարարել է Պետրոսյանը:

Նշենք, որ այսօր ՌԴ Քննչական կոմիտեն պատանդառության մեղադրանք է առաջադրել նրա նկատմամբ:

Ինչպես ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, Պետրոսյանին մեղադրում են պատանդներ վերցնելու մեջ` «որպես զենք կիրառվող առարկայի գործադրմամբ»:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է 6-15 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարարին կարող է ավելի մեղմ հոդվածով մեղադրանք առաջադրվել, քանի որ ինքնակամ ազատ է արձակել պատանդներին:

55-ամյա Պետրոսյանը մուտք էր գործել «Սիթիբանկի» բաժանմունք` վզին ամրացված   լարերով տուփ: Տղամարդը սպառնացել էր իրեն պայթեցնել: Ավելի ուշ նա պատանդներին ազատ էր արձակել, ապա հանձնվել իրավապահներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս