Բաժիններ՝

Պաշտոնական. Բրավոն՝ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթին» ստորագրեց «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյին: Ըստ մամուլի տեղեկության՝ Բրավոյին ստորագրելու գործում մեծ դեր է խաղացել «Մանչեսթեր Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Իսպանացին պահանջում է, որպեսզի դարպասապահը լավ խաղա ոտքերով, դրա համար էլ նրան չէր բավարարում «քաղաքաբնակների» երկարամյա դարպասապահ Ջո Հարթի խաղը:

Ավելի վաղ «Բարսելոնան» հայտարարել էր Բրավոյի փոխարինողի՝ «Այաքսի» դարպասապահ Յասպեր Սիլեսենի հետ պայմանագիր կնքելու մասին:

«Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը հաղորդել է Բրավոյի հետ 4-ամյա պայմանագիր կնքելու մասին:

«Ես հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Սիթի»: Գիտեմ, որ ակումբը առանձնահատուկ ինչ-որ բան է կառուցում, և ես հուսով եմ, որ երկար տարիներ կարող եմ լինել նրա հաջողությունների մի մասը»,- ասել է դարպասապահը:

Բրավոն Չիլիի հավաքականի կազմում անցկացրել է 106 հանդիպում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031