
«Երրորդ և չորրորդ զամբյուղներից ԲԿՄԱ-ին բաժին հասան ամենաբարդ մրցակիցները». Լեոնիդ Սլուցկի

ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը նորից դժգոհ է վիճակահանությունից:
«Բանակայինների» մարզիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները: Ըստ այդմ՝ ակումբը խաղալու է E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Տոտենհեմը», «Բայերը» և «Մոնակոն»:
«Մենք արդեն սովոր ենք, որ Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը հազվադեպ է մեր նկատմամբ բարեհաճ գտնվում: Ըստ իս՝ հիմա նույն բանը կատարվեց. երրորդ և չորրորդ զամբյուղներից մեզ բաժին հասան ամենաբարդ մրցակիցները: «Տոտենհեմը», «Մոնակոն» և «Բայերը» խաղում են Եվրոպայի ուժեղագույն առաջնություններում և իրենց երկրների առաջատար ակումբներն են: Հաշվի առնելով, որ մենք մեծ ակումբների հետ խաղալու հսկայական փորձ ունենք, պետք է խմբից դուրս գալու շանս և հնարավորություն ունենանք»,- Սլուցկու խոսքերն է մեջբերում ԲԿՄԱ-ի պաշտոնական կայքը:
Խմբային փուլի առաջին խաղերը տեղի կունենան սեպտեմբերի 13-14-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը