Բաժիններ՝

«Չեմպիոնների լիգան չպետք է դառնա կպչուն միտք «Յուվենթուսի» համար». Ջանլուիջի Բուֆոն

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները: Թուրինյան ակումբին բաժին հասան «Սևիլիան», «Լիոնը» և «Դինամո» Զագրեբը:

«Դժվար է ասել՝ ով է այս խմբում ամենաբարդ մրցակիցը: «Դինամոն» տաղանդավոր թիմ է, «Սևիլիայում» ամեն ինչ լավ կարգավորված է, իսկ «Լիոնը» էլիտար ֆրանսիական ակումբ է: Եթե մենք ուզում ենք տպավորություն թողնել Չեմպիոնների լիգայում, ապա պետք է հաղթենք հենց սկզբից: Այս մրցաշարը չպետք է դառնա կպչուն միտք մեզ համար: Նույնիսկ ես մտածում եմ եզրափակչի մասին, որը տեղի է ունենալու Կարդիֆում, չնայած հասկանում եմ, որ դա սխալ է»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031