«Առանց ԼՂՀ վերջնական խոսքի հակամարտության որևէ կարգավորում հնարավոր չէ». Կոնստանտին Զատուլին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու ճանապարհին ղարաբաղցիների կամքը չի կարող անտեսվել: «Նոյեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Ես այս թեմայով հանդես եմ գալիս 90-ական թվականներից և գիտեմ, որ իմ կարծիքն Ադրբեջանում չեն կիսում: Վստահ եմ նրանում, ինչ տեսել եմ, ինչի ականատեսն եմ եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես պետություն, իհարկե, կայացել է: Այն գոյություն ունի` տիրապետելով պետականության բոլոր ատրիբուտներին: Դրանում վստահեցնում է ոչ այնքան սեփական բանակի և անվտանգության ուժերի առկայությունը, այլ այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ողջ ընթացքում տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներ, անցկացվում են ընտրություններ, որոնց մեծ մասին, սկսած 1994 թվականից, ես մասնակցել եմ, որպես դիտորդ: Լեռնային Ղարաբաղում մարդիկ իշխանությունը չեն փոխանցում ժառանգաբար, այլ պայքարում եմ ժողովրդավարական սկզբունքով ազգային ներկայացուցչության համար»,- ասել է Զատուլինը:

Նրա խոսքով` չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը տուժում է շրջափակումից և հակամարտության այլ հետևանքներից, այն կարող է դասեր տալ, այսպես ասած, ճանաչված պետություններին»:

«Դրա համար էլ մարդիկ սովորել են և ցանկանում են աշխատել, առկա է Հայաստանի և հայկական սփյուռքի աջակցությունը, նաև բարենպաստ  կլիմայական հնարավորություններ: Այդ առումով, Լեռնային Ղարաբաղն ավելի ինքնաբավ պետություն է` ի տարբերություն մի շարք պաշտոնապես ճանաչված ՄԱԿ-ի անդամ-պետությունների»,- նկատել է Զատուլինը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզչական ծրագրով կիրառվող Լեռնային Ղարաբաղին սևացնելու բոլոր քայլերը հիմնված են նախանձի, 90-ականների պատերազմական գործողություններում պարտության նստվածքի վրա: Սակայն, ըստ Զատուլինի,  օբյեկտիվ իրականությունը նրանք չեն արտացոլում:

«Եվ ես վստահ եմ, որ առանց ԼՂՀ վերջնական խոսքի` հակամա րտության որևէ կարգավորում հնարավոր չէ: Վստահ եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, նորմալ կյանքին վերադառնալը, ստատուս քվոյին հասնելը հնարավոր է: 80-90-ականների իրադարձությունների հիման վրա եղել է Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին վերամիավորվելու կամ ինքնորոշվելու կամքը, բայց ոչ Ադրբեջանի մաս լինելը: Եվ այդ կամքը գերիշխում է նաև այսօր, այն կարգավորման տարբերակների և բոլոր հնարավորությունների հիմքն է: Այն չի կարող անտեսվել: Ղարաբաղցիների ինքնորուշման կամքի իրագործումն անցե լ է փորձություններով և հաղթանակել 1989-1994 թվականների արյունալի պատերազմում»,- շեշտել է Կոնստանտին Զատուլինը:

Տեսանյութեր

Լրահոս