
Լիոնել Մեսսիի գոլը ճանաչվել է լավագույնը

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված լավագույն գոլի հարցումն ավարտվել է: ՈւԵՖԱ-ի հովանո ներքո անցկացված մրցաշարերի ամենագեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին: Մեսսին այդ գնդակը հեղինակել է չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի «Ռոմա»-ի հետ խաղում: Արգենտինացի ֆուտբոլիստը ստացել է քվեարկողների ձայների 34 տոկոսը: Ներկայացնում ենք Լիոնել Մեսսիի հեղինակած գոլի դրվագը: