Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը դատապարտել է Սիրիայում Անկարայի գործողությունները

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը «սխալ» է որակել ռազմական օպերացիան, որը երկրի զինված ուժերն իրականացնում են Սիրիայի հյուսիսում:

«Թուրքիայի վերջին գործողություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Սիրայի նկատմամբ նրա վերջին հնգամյա քաղաքականությունը ձախողվել է: Իրերի նման դասավորությունը փոխելու համար Թուրքիան կտրուկ շրջադարձ է կատարում, սակայն նոր քաղաքականությունը նույնքան սխալ է, որքան նախորդը:

Թուրքիան չպետք է միջամտի սիրիական գործերին ռազմական մեթոդներով, հատկապես պետք է հրաժարվի Սիրիայում հակաքրդական դիրքորոշումից: Այն հաշվարկները, թե Ջարաբլուսի օկուպացիայից հետո Թուրքիան կարող է այնտեղ երկար մնալ դե-յուրե և դե-ֆակտո, սխալ են»,- ասվում է «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան փաստացի ներքաշվել է Սիրիայի պատերազմի մեջ:

«Որպեսզի երկրում խաղաղություն հաստատվի, անհրաժեշտ է շտապ վերադառնալ քրդական կարգավորման գործընթացին և հարաբերություններր կառուցել քրդերի հետ և արտերկրի մյուս ժողովրդավարական ուժերի հետ»,- ավում է քրդամետ կուսակցության հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031