ՀԱԿ-ը Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակներով

Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին: Նիստում քննարկվել է Գյումրիում և Վանաձորում 2016թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ընտրությունների մասնակցության հարցը:

Վարչությունը որոշել է ներկայացնել դիմում 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, ինչպես նաև հաստատել Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններում Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական ցուցակները:

Գյումրիում ընտրական ցուցակը կգլխավորի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, իսկ Վանաձորում` Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը:

ՀԱԿ գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031