
Գարեթ Բեյլը երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ մինչև 2021թ.

Աշխատավարձով վալիացի հարձակվողը հավասարվեց Սերխիո Ռամոսին:
Բեյլը նոր հնգամյա պայմանագիր կնքեց մադրիդցիների հետ: Ինչպես հաղորդում է Marca-ն, վալիացին «Ռեալում» կստանա տարեկան 10 մլն եվրո: Այդքան է ստանում նաև թիմի ավագ Սերխիո Ռամոսը: Արքայական ակումբում միայն Կրիշտիանու Ռոնալդուն ունի ավելի խոշոր պայմանագիր:
Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել «Տոտենհեմից», 2013 թվականին և այդ պահին դարձել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը:
Մադրիդյան ակումբում հարձակվողն անցկացրել է 124 խաղ և խփել է 60 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը