
Վերաքննիչ դատարանը մերժեց Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը: Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մասնակցել է դատական նիստին, նա «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան է բերվել շտապօգնության մեքենայով, իսկ դահլիճ մտցվել պատգարակով:
Լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը նշեց, որ դատարանը մերժել է իրենց միջնորդությունը` ունենալով ենթադրություններ, թե Արամ Մանուկյանը կարող է խուսափել նախաքննությունից և խոչընդոտել քննությանը: Ինեսա Պետրոսյանը նաև հայտնեց, որ Արամ Մանուկյանը դատարանում հանդես է եկել ելույթով: