Բաժիններ՝

Քրդերը գերի են վերցրել 230 սիրիացի զինվորականների և աշխարհազորայինների. ANFNews

Քրդական ինքնապաշտպանական ուժերի մարտիկները «Ասաիշ» զինված կազմավորման հետ համատեղ Էլ-Հասաքե քաղաքից 10 կիլոմետր արեւելք ընկած շրջանում գերի են վերցրել 230 սիրիացի զինվորների եւ սիրիական ժողովրդական աշխարհազորի մարտիկների: Այս մասին հայտնել է քրդական ANFNews լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 21-ին քրդական ջոկատներին հաջողվել էր կառավարական զորքերի զինծառայողներին եւ աշխարհազորայիններին շրջապատել Էլ-Հասաքեի արեւելյան մասում՝ Քոուքաբ բարձունքի շրջանում: Մեկօրյա դիմադրությունից հետո 230 զինծառայողներն ու աշխարհազորայինները հանձնվել են:

Սիրիական բանակի հրամանատարության կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել:

Էլ-Հասաքե քաղաքում քրդական ջոկատների եւ կառավարական զորքերի միջեւ մարտերն սկսվել էին օգոստոսի 16-ին: Սիրիական բանակի հայտարարության համաձայն՝ քրդերը հարձակվել են կառավարական ուժերի դիրքերի վրա եւ փորձել են գրավել քաղաքը: Սիրիական ռազմաօդային ուժերն իրենց հերթին երկու անգամ հարվածներ են հասցրել քրդական զինված կազմավորումների դիրքերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031