
Կրեմլ շարժվող տրակտորային երթի մասնակիցները հրաժարվել են բանակցել Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հետ

Տրակտորային երթի մասնակիցները, որոնց շարասյունը ներկայում արգելափակված է պարեկային ոստիկանության կողմից Դոնի Ռոստովի Դորոժնի ավանի մոտ, հրաժարվել են բանակցել Կրասնոդարի երկրամասի իշխանությունների հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բանակցությունները մերժելու պատճառը ոստիկանների կողմից ակտիվիստ Ռուստեմ Մալամագոմեդովին ծեծելու փաստն է: Վերջինս գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց:
Տրակտորային երթի մասնակիցներին չի բավարարել հետաքննությունը, որն սկսել են Դոնի Ռոստովի իշխանությունները: Ցուցարարներից Օլեգ Պետրովը մտադրություն է հայտնել շարունակել Մոսկվա երթևեկությունը: Նրան իրենց աջակցությունն են հայտնել այլ ցուցարարներ ևս: Տրակտորային շարասյունը նախկինի պես արգելափակված է տրակտորային երթն սկսելուց գրեթե 1 օր անց:
Անցած օրերին բողոքի ակցիային միացել է մի քանի ռոստովցի ֆերմեր:
Օգոստոսի 21-ին Կրասնոդարի երկրամասի մի շարք ֆերմերներ սկսել են տրակտորային երթը դեպի Մոսկվա: Նրանք ցանկանում են ՌԴ նախագահ Պուտինին բողոքել Կրասնոդարի դատարանների գործունեությունից, որոնք, նրանց կարծիքով, խոշոր ագրոբիզնեսի կողմից են:
Ֆերմերները ենթադրում են, որ դատարանների որոշումներն անօրինական են: