Բաժիններ՝

Գեորգի Կետոևը չի մասնակցի սփոփիչ գոտեմարտերին

«Ռիո­-2016»­-ում ազատ ոճի ըմբիշների մրցության առաջին գոտեմարտում պարտություն կրած Գեորգի Կետոևը զրկվեց սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորությունից: 97 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կետոևին պայքարից դուրս թողած վրացի Էլիզբար Օդիկաձեին պարտվել է կիսաեզրափակիչում:

Գեորգի Կետոևը Օդիկաձեի հետ գոտեմարտի առաջին մրցափուլում հաղթել էր 1­:0 հաշվով, իսկ 2-­րդ մրցափուլում կորցրել էր զգոնությունն ու արդյունքում պարտվել 1:­8 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս