Բաժիններ՝

Դավիթ Սաֆարյանը Ռիո-­2016-­ում մեկնարկեց պարտությամբ

«Ռիո­-2016»­-ի վերջին մրցումային օրը Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարը սկսեց Դավիթ Սաֆարյանը: 65 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում պարտվեց Իտալիան ներկայացնող Ֆրանկ Չամիզոյին:

1-­ին մրցափուլում Դավիթ Սաֆարյանը կարողացավ հաղթել 1­:0 հաշվով, սակայն մնացյալ 3 րոպեում հայ ըմբիշը չկարողացավ հաջող պաշտպանվել և գետեմարտը ավարտվեց 1:­3 հաշվով հօգուտ իտալացու: Դավիթ Սաֆարյանը պարտվեց: Եթե Իտալացին կարողանա հասնել եզրափակիչ, Դավիթը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս