
Ֆրանսիական խոհանոց. Նուշով կրուասաններ

Բաղադրություն.
1. Սառեցրած շերտավոր խմոր – 1 շերտ
2. Ձու – 1 հատ
3. Կաթ կամ սերուցք – 1 ճ/գ
4. Կտրատած նուշ – 1 բաժակ
5. Շաքարի փոշի – 1 ճ/գ
Միջուկ.
1. Նուշի մածուկ – 120 գ
2. Շաքարավազ – 2 ճ/գ
3. Անալի կարագ – 1/4 բաժակ
4. Ձու – 1 հատ
5. Կիտրոնի կեղև – 2 թ/գ
6. Վանիլ – 1 թ/գ
7. Ալյուր – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը.
Նուշի մածուկը պատրաստելու համար խառնել մի բաժակ աղացած նուշը, մեկ սպիտակուց, կես բաժակ շաքարավազ, 2 գդալ փափկեցրած կարագ: Մածուկը խառնել կոմբայնի մեջ, ավելացնել շաքարավազը, կարագը և լավ խառնել: Խառնել կիտրոնի կեղևը, ալյուրը, փակել կափարիչը և դնել սառնարանի մեջ: Ջեռոցը տաքացնել 200 աստիճան: Տապակը ծածկել յուղաթղթով: Խմորը բացել, բաժանել 6 ուղղանկյունների: Ամեն ուղղանկյուն կիսել եռանկյունների: Նրանցից ամեն մեկի վրա դնել 1 ճ/գ նուշի միջուկ, համաչափ տարածել խմորի մակերեսին: Փաթաթել՝ սկսելով լայն մասից: Կրուասանները շարել տապակի վրա: Ձուն հարել, ավելացնել կաթ և քսել խմորների վրա: Վրան լցնել նուշի փշրանք: Թխել 15-20 րոպե, թողնել 5 րոպե սառչի, ցանել շաքարի փոշին և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը