
Ռիո-2016. «Ֆեդերացիայի հարբած նախագահը երկու անգամ հարվածեց դեմքիս». Ռուսաստանի հավաքականի ըմբշամարտիկ Իննա Տրաժուկովա

Մուտկոն արդեն խոստացել է քննել հարցը:
«Պարտված գոտեմարտից հետո ինձ հարբած վիճակում հանդիպեց ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին: Նա կոպիտ խոսում էր, հայհոյում էր և 2 անգամ հարվածեց դեմքիս: Այդ ամենը տեղի էր ունենում վկաների ներկայությամբ»,- բողոքել է մարզուհին «Спорт-Экспресс»-ին:
«Վերադառնալով Ռուսաստան ես պլանավորում եմ հայտարարություն գրել դատախազություն և այդ միջադեպի մասին կխոսեմ Ռուսաստանի սպորտի նախարարի հետ: Ես ստրկության մեջ չեմ, որպեսզի պարտված գոտեմարտի համար ինձ հետ այդպես վարվեն»,- ավելացրել է Տրաժուկովան:
Տրաժուկովան կիսաեզրափակչում պարտվեց ճապնոուհի Ռիսակո Կավայիին, ով արդյունքում հաղթեց մրցաշարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը