Բաժիններ՝

Կրակե մրրկասյուներ. Կալիֆոռնիայում մոլեգնում են անտառային հրդեհները

Կալիֆոռնիայում մեկ շաբաթից ավելի է, ինչ մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք ոչնչացրել են հարյուրավոր շինություններ և պատճառ դարձել մարդկանց տարհանման: Հրդեհվող անտառների լուսանկարներում տեսանելի են կրակե մրրկասյուներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: hrdeh (1)

Մասնավորապես, կրակե մրրկասյուները նկատելի են Սան-Բեռնարդինոյի հարևանությամբ՝ Լոս Անջելեսից 96 կմ արևելք:

Ներկայում կրակն ընդգրկել է մոտ 150 քառակուսի կիլոմետր: Ավելի քան 82 հազար մարդ է տարհանվել: hrdeh (3)

Հրշեջները, որպես օրենք, ձգտում են խուսափել կրակե մրրկասյուներից դրանց անկանխատեսելիության և դրանց հարևանությամբ չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով: Դրա փոխարեն նրանք իրենց ջանքերը կենտրոնացնում են այն շրջաններում, որտեղ հեշտ է կանխատեսել կրակի տեղաշարժը: hrdeh (4)

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հազարավոր հրշեջներ, ինչպես նաև 17 ուղղաթիռ և 178 հրշեջ մեքենա:

Դեռ հայտնի չէ ոչնչացված տների և շինությունների թիվը: hrdeh (5) hrdeh (6)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս