
Սուարեսի հեթ-տրիկը և Մեսսիի դուբլը օգնեցին «Բարսելոնային» հաղթել «Բետիսին»

Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բարսելոնան» «Քամփ Նոու» մարզադաշտում ընդունեց «Բետիսին»: «Կապտանռնագույնները» 6:2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան:
Արդեն 6-րդ րոպեին Արդա Թուրանը բացեց խաղի հաշիվը: Լուիս Սուարեսը աչքի ընկավ հեթ-տրիկով, իսկ Լիոնել Մեսսին դուբլ ձևակերպեց: «Բետիսը» «Բարսելոնայի» խփած 6 գնդակին պատասխանեց Ռուբեն Կաստրոյի դուբլով:
Իսպանիայի առաջնություն
Առաջին տուր
«Բարսելոնա» – «Բետիս» 6:2
Գոլեր. Թուրան, 6 (1:0), Կաստրո, 21 (1:1), Մեսսի, 37 (2:1), Սուարես, 42, 56 (4:1), Մեսսի, 57 (5:1), Սուարես, 82 (6:1), Կաստրո, 84 (6:2)
Պատրաստեց Անի Գաբուզյանը