Բաժիններ՝

Թուրքիայում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 50-ի

Այսօր Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով քաղաքապետին:

Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի և 94 տուժածի մասին:

Հարձակումը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ: Գազիանտեպի նահանգապետ Ալի Յերլիքայան տեղի ունեցածը բնորոշել է որպես «ահաբեկչություն»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ պայթյունի պատասխանատուն ԴԱԻՇ-ն է:

Ավելի վաղ գործակալությունը, հղում կատարելով Twitter-ում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկի հայտարարությանը, հայտնել էր, որ հարձակման հետևում կարող է կանգնած լինել ԴԱԻՇ-ը:

Ներկայումս դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031