Բաժիններ՝

Ալիևը ցավակցել է Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ որոտացած պայթյունի հետևանքով սպանված բազմաթիվ զոհերի հետ:

Ալիևը նամակում գրել է, թե ցնցվել է պայթյունի բազմաթիվ զոհերի մասին լուրը լսելով:
«Մենք չափազանց վրդովված ենք այդ դաժան ահաբեկչական գործողությունից և այլ ահաբեկչություններից, որ իրականացվել են ձեր երկրում, կարևոր և անհրաժեշտ ենք համարում վճռական ու հետևողական պայքար մղել ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ»,- ասված է Ալիևի ցավակցական նամակում:

Հիշեցնենք, որ Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է մինչև 30 մարդու, 94-ը տուժել է:

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը ավելի վաղ հայտարարել է, որ հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները կատարվածի հնարավոր պատասխանատու են համարում ինչպես «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներին, այնպես էլ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս