Բաժիններ՝

Ֆիլիպինները սպառնացել է ՄԱԿ-ին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ երկիրը կարող է դուրս գալ ՄԱԿ-ից՝ ի պատասխան կազմակերպության կողմից երկրում հաճախացած սպանությունների նկատմամբ հնչող քննադատությունների, որոնք ոստիկանությունը իրականացնում է ոստիկանական ստուգայցերի ընթացքում թմրանյութերի առևտրի դեմ պայքարի շրջանակում, հայտնում է Reuters-ը:

Նախօրեին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները դատապարտել էին Ֆիլիպինների իշխանությունների մեթոդները և կոչ արել կասեցնել անկանոն սպանություններն ու հրաժարվել կասկածյալներին մահապատժի ենթարկելուց, որոնց նկատմամբ չի իրականացվել լիարժեք դատական հետաքննություն:

Դուերտեն հայտարարել է, որ մահերը կապված չեն ոստիկանների գործողությունների հետ և կոչ է արել ՄԱԿ-ին ավելի մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

Ֆիլիպինցի նախագահը քննադատել է կազմակերպությանն ու դրա անդամներին, այդ թվում՝ Ֆիլիպինների մերձավոր դաշնակից ԱՄՆ-ին՝ նշելով, որ ՄԱԿ-ը չի իրականացնում իր գործառույթները և «անհանգստանում է հանցագործներեի ոսկորների կույտի պատճառով»
«Չեմ ցանկանում ձեզ վիրավորել, սակայն հնարավոր է, որ մենք պարզապես դուրս գանք ՄԱԿ-ից: Ինչո՞ւ մենք պետք է լսենք այդ հիմարներին»,- հայտարարել է նա իր հեռուստաուղերձում:

Դուերտեն նաև հիշատակել է այլընտրանքային միջազգային կազմակերպության ստեղծման մասին, որտեղ կհրավիրվեն Չինաստանն ու այլ երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս