Ամերիկյան բանտերից մեկում մահացել է Backstreet Boys և NSync խմբերի հիմնադիրը
Պրոդյուսեր Լի Պերլմանը, որը 90-ականներին ստեղծեց Backstreet Boys և NSYNC փոփ խմբերը, 62 տարեկանում մահացել է բանտում, հայտնում է BBC-ն:
2008 թվականին դատարանը Պերլմանին դատապարտել էր 25 տարվա ազատազրկման ավելի քան 300 միլիոն դոլարի խարդախության համար:
Պերլմանն իրեն մեղավոր էր ճանաչել փողերի լվացման և կեղծ վկայություններ տալու մեջ իր սնանկության գործի քննության շրջանակում:
Տարբեր տարիների Պերլմանի դեմ դատական հայցեր էին ներկայացնում նրա հիմնադրած խմբի անդամները՝ հայտարարելով, որ նա իրենցից թաքցրել է հոնորարների մեծ մասը:
Դեռ հայտնի չէ, թե ինչն է նախկին երաժշտական պրոդյուսերի մահվան պատճառը: