Բաժիններ՝

Թուրքիայում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, կան տասնյակ զոհեր

Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է մինչև 30 մարդու, 94-ը տուժել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղուկ կատարելով տեղի իշխանությունների տվյալներին: 171623_src_640x361

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը ավելի վաղ հայտարարել է, որ հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Թուրքական իշխանությունների ներկայացուցիչները կատարվածի հնարավոր պատասխանատու են համարում ինչպես «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներին, այնպես էլ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին: 171624_src_640x361

Դեպքի վայրի լուսանկարներում, ինչպես գրում է գործակալությունը, երևում է զոհերի մի քանի մարմին: 171625_src_640x361

Գազիանտեպի նահանգապետ Ալի Յերլիքայան տեղի ունեցածը բնորոշել է որպես ահաբեկչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031