Բաժիններ՝

Օլիմպիական գաղտնիք. Ինչո՞ւ են մարզիկները կծում մեդալները

Մինչ մենք հպարտությամբ հետևում ենք Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկների ելույթներին, դժվար է չնկատել, որ բոլոր չեմպիոնները մրցանակաբաշխությունից հետո կծում են իրենց մեդալները: Պատահականությո՞ւն է դա, ավանդո՞ւյթ, թե՞ այլ բան:

Ավանդական տարբերակի հիմքերը դրել են ծովահենները: Նրանք ոսկու մաքրությունը ստուգել են ատամներով: Պատճառն այն է, որ ոսկին ամենափափուկ մետաղն է, և կծելու դեպքում դրա վրա մնում են ատամի հետքերը: Կեղծ մետաղադրամների վրա ատամի հետքերը չեն պահպանվում: Հետագայում ծովահենների այս գործողությունը կատարել են առևտրականները:

Ժամանակակից Օլիմպիական խաղերում ոսկե մեդալները կծելու սովորույթը սկիզբ է առել 1991 թվականին, երբ լուսանկարիչները, որոնք իրենց տեսախցիկներն ուղղել էին Մեծ Բրիտանիայի վազքի թիմի վրա, խնդրել են մարզիկներն ինչ-որ զվարճալի բան անել, և վերջիններս կծել են իրենց մրցանակները: 13FEB-Mo-Farah-Olympic-Gold-Medal_640x419

Այդ քայլով, բնականաբար, օլիմպիականները չեն փորձում պարզել ոսկու որակը: Նրանց մեծամասնությունը գիտի, որ ոսկի մեդալներն իրականում պատրաստված են արծաթից, իսկ ոսկին այնտեղ, լավագույն դեպքում, կազմում է 1.2 տոկոս: Ոսկե մեդալների «բաղադրիչները» և «պատրաստման եղանակը» սկիզբ է առել 1912 թվականին: Իսկ ոսկե մեդալը բերանում դնելը և այն կծոտելը պարզապես հաղթողներին առանձնացնելու նշան է:
Այս ամենով Օլիմպիական մեդալը կծելու գաղտնիքն ամբողջովին բացահայտված չէ: maxresdefault_640x420

Օլիմպիական խաղերի միջազգային պատմաբանների հասարակության նախագահ Դևիդ Վալեչինսկին այդ գործողությունը բացատրել է հետևյալ կերպ.

«Սա ֆինանսական պայմանավորվածություն է լուսանկարիչների և մարզիկների միջև: Լուսանկարը, որտեղ պատկերված է մեդալը կծող մարզիկը, հնարավոր է ավելի արագ և թանկ վաճառել: Լուսանկարի համար ստացված գումարի մի մասը լուսանկարիչը փոխանցում է օլիմպիական մարզիկին: Վստահ եմ, որ իրենց կամքով մարզիկները չէին կծի սեփական մրցանակները»: Womens-Olympic-Individual-All-Around-Artistic-Gymnastics-Final_640x420

Բայց կա շատ ավելի պարզ տարբերակ, որը պարզել է բրիտանական Independent պարբերականը. լուսանկարիչները կարծում են, որ լավ կադր ստանալու համար ամենաշահեկան դիրքը հենց մեդալը կծելով լուսանկարվելն է:  nintchdbpict000259042253_640x420 tm670-2016-1471088606-496447475_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս