Բաժիններ՝

Պերմյակովի պաշտպանը պաշտպանական ճառ է ներկայացրել. ըստ նրա՝ Պերմյակովն «ինֆանտիլ» անձ է

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով օգոստոսի 19-ին կայացած դատական նիստին հնչեց հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանի պաշտպանական ճառը:

Ըստ էության պաշտպանն իր խոսքում չառարկեց նախորդ՝ օգոստոսի 12-ին կայացած նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյան կողմից հնչեցրած մեղադրանքներից 2-ին, որոնք իրենց մեջ ներառում էին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ավազակային հարձակում, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հոդվածներով սահմանված հանցանշաները՝ փաստելով, որ իր պաշտպանյալը և՛ քրեական գործի, և՛ դատական գործընթացի ժամանակ չի հերքել հանցագործություն կատարելու մասին փաստը, սակայն Էդուարդ Աղաջանյանը բավական երկար ճառ ներկայացրեց պետմեղադրողի կողմից ներկայացրած 34-329 հոդվածի առաջին մասով (պետական սահմանի ապօրինի հատման փորձ) մեղադրանքի դեմ՝ բերելով մի շարք ապացույցներ, որ քրեական գործով դա չի ապացուցվել և չի հիմնավորվել:

Օգտվելով իր իրավունքից` պաշտպանը որպես մեղմացուցիչ հանգամանք նշեց Պերմյակովի 20 տարեկան լինելու, ժամկետային ծառայության մեջ գտնվելու, նախկինում դատապարտված չլինելու հանգամանքները, ինչպես նաև այն փաստը, որ չնայած Պերմյակովը չի տառապում հոգեկան որևէ հիվանդությամբ, սակայն ինֆանտիլ անձ է:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս