Բաժիններ՝

Metallica-ն կթողարկի վերջին 8 տարվա ընթացքում առաջին ստուդիական ալբոմը

Metallica ամերիկյան ռոք-խումբը օգոստոսի 18-ին սինգլ է ներկայացրել վերջին ութ տարվա ընթացքում առաջին ստուդիական ալբոմից: Ինչպես հաղորդaում է խմբի պաշտոնական կայքում, «To Self-Destruct» անվանումը կրող սկավառակը լույս կտեսնի նոյեմբերի 18-ին:

«Մենք գիտենք, որ դա շատ ժամանակ խլեց, բայց այսօր մենք հպարտությամբ ենք ներկայացնում երկար սպասված «Hardwired»-ը «To Self-Destruct» ապագա ալբոմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Խմբի տասներորդ ստուդիական ալբոմում, որի ռելիզը կկայանա «Blackened Recordings» լեյբլում, տեղ կգտնի 12 թրեք: «Hardwired»-ի տեսահոլովակը խումբը հրապարակել է YouTube-ի իր ալիքում:

Metallica-ի նախորդ, իններորդ ալբոմը՝ «Death Magnetic»-ը, թողարկվել Է 2008 թվականին: Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան (RIAA) պաշտոնապես այն երկու անգամ պլատինե Է ճանաչել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս