Վրաստանի խորհրդարանական ընտրություններին նոր քաղաքական դաշինք կմասնակցի
Վրաստանի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նոր քաղաքական միավորում, որի կազմում կներառվեն վրացի հայտնի օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեի և Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նախկին համախոհների կուսակցությունները, հայտնում է RIA Novosti-ն:
Բուրչուլաձեի և երեք կուսակցությունների ղեկավարների միջև խորհրդատվություններն անցկացվում էին 2 օր: Նոր միավորումը կոչվելու է «Պաատա Բուրչուլաձեի հարթակը- պետություն ժողովրդի համար», որի ﬔջ կմտնեն «Շարժում-Պետություն ժողովրդի համար», «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի», «Քաղաքացիական հարթակ- Նոր Վրաստան» և «Նոր աջեր» կուսակցությունները:
«Մենք միավորվել ենք անհրաժեշտ պահին, այն ժամանակ, երբ մեր կուսակցության վրա շատ ուժեղ ճնշում կա: Մենք ամեն ինչ կանենք, որ իշխանության գալով ոչ թե 4 տարում, այլ մի քանի ամսում բարելավենք մեր քաղաքացիների կյանքը»,- հայտարարել է Բուրչուլաձեն ճեպազրույցի ժամանակ:
Քաղաքական գործչի խոսքով` միավորման գլխավոր նպատակներն են ՆԱՏՕ-ին անդամակցությունը, արևմտամետ կուրսը, երկրի տնտեսության աճն ու արդար Վրաստանի կառուցումը: