ԵՏՄ կոլեգիայի վերջին նիստում Հայաստանի մասով կարևոր համաձայնություն է կայացվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի վերջին նիստում, մեր տեղեկություններով, Հայաստանի մասով կարեւոր համաձայնություն է կայացել։ Բանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում բավականին բարդ գործընթաց է ազատ տնտեսական գոտի ստեղծելը, եւ պայմանավորվածություն կա այլեւս նման տարածքներ չհիմնել։

Հայկական կողմը վերջին պահին կոնսենսուսային տարբերակով համաձայնություն է ստացել ազատ տնտեսական գոտի հիմնել Սյունիքի մարզում, Մեղրու տարածաշրջանում՝ Իրանի սահմանին։ Դա հնարավորություն կտա դրսից ներդրումներ բերել, արտադրանք տալ ու առանց մաքսատուրքի արտահանել։ Այսինքն՝ ազատ առեւտրի գոտու ստեղծումը հնարավորություն է և՛ ներդրումներ բերելու ենթակառուցվածքային ծրագրերում, և՛ նոր արտադրություններ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, և՛ ավելացնելու արտահանումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031