
Ադելը երկրպագուներին ներկայացել է առանց դիմահարդարման

Բրիտանացի երգչուհի Ադելը, ներկայանալով առանց դիմահարդարման, երկրպագուներից ներողություն է խնդրել հիվանդության պատճառով համերգը չեղարկելու համար: Արտիստուհին ուղերձի տեսագրությունը հրապարակել է Instagram-ի իր էջում: Մեկ օրում հոլովակը դիտել են ավելի քան 3,6 մլն անգամ:
Տեսագրության մեջ Ադելն իր երկրպագուներից ներողություն է խնդրում եւ հայտնում է, որ արդեն մի քանի օր է, ինչ հիվանդ է եւ այդ պատճառով չի կարողանա երկրորդ անգամ ելույթ ունենալ Ֆինիքս քաղաքում (ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգ):