Շնորհեք Միհրան Հարությունյանին օլիմպիական ոսկին. ստորագրահավաք
Հանրագիր-պահանջների միջազգային change.org կայքում բացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին հասցեագրված հանրագիր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 66 կգ քաշային մարզիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու պահանջով։
Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում պարտվեց Դավոր Շտեպանեկին և մրցավարական կողմնակալության պատճառով դարձավ արծաթե մեդալակիր:
Հանրագիր-պահանջին կարելի է միանալ հետևյալ հղումով change.org