Բաժիններ՝

Արթուր Ալեքսանյանը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն

Հայաստանի հավաքականը «Ռիո-­2016»-­ում առաջին օլիմպիական ոսկին նվաճեց:  98 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը գետնեց Կուբան ներկայացնող Յասմանի Դանիել Լուգո Կաբրերային և 20 տարվա դադարից հետո Հայաստանին պարգևեց 1­-ին ոսկե մեդալը: Գոտեմարտը սկսվեց Արթուր Ալեքսանյանի նախազգուշացմամբ: Վարկյաններ անց կուբացին ևս զգուշացվեց: Կաբրերան առաջինը պասիվության համար անցավ պարտեր: Արթուր Ալեքսանյանը կուբացու պարտեր վիճակում ֆանտաստիկ գլորումով 2 միավոր վաստակեց:

Առաջին մրցափուլն ավարտվեց «Ճերմակ արջի» հաղթանակով: 2-րդ մրցափուլում Արթուրը գնաց պարտեր: Հայ ըմբիշը հիանալի պաշտպանվեց և դուրս եկավ դժվարին կացությունից: 2­-րդ մրցափուլում ևս հայ մարզիկի առավելությունը զգացվում էր և Արթուրը ևս 1 միավոր վաստակելով նվաճեց օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը:

Արմեն Նազարյանից հետո Արթուր Ալեքսանյանը նվաճեց Հայաստանի համար առաջին օլիմպիական ոսկե մեդալը:

Ռիո-2016, հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Տղամարդիկ, 98 կգ

1. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)

2. Դանիել Յասմանի Կաբրերա (Կուբա)

3. Չենկ Իլդեմին (Թուրքիա), Ղասեմ Ռեզայի (Իրան)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031