Արամեն և Աննան «նկարում» են իրենց տորթը
Դերասանուհի և «Laki Dessert Art Studio»-ի տնօրեն Լիկա Մեսրոպյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումով շնորհավորել է օրերս ամուսնացած Արամեին և Աննա Թովմասյանին: «Շնորհավորում ենք մեր սիրելի Արամեին և Աննային, երջանիկ եղեք: Ի դեպ, Արամեն և Աննան որոշել էին մասնակցել իրենց հարսանեկան տորթի զարդարման վերջին աշխատանքներին: Մենք սիրով համաձայնեցինք… Ավելին՝ որոշեցինք այսուհետ բացառիկ իրավունքով բոլոր նորապսակներին թույլ տալ մասնակցել իրենց տորթի զարդարման աշխատանքներին, իսկ ցանկության դեպքում նաև նկարահանել այդ ամենը»: Գրառման հետ մեկտեղ՝ Լիկան տեղադրել է Արամեի և Աննայի համատեղ լուսանկարը, որտեղ ամուսինները «նկարում» են իրենց տորթը:
Բացի այդ՝ համացանցում են հայտնվել ևս մի քանի գեղեցիկ և հետաքրքիր լուսանկարներ Արամեի և Աննայի հարսանեկան արարողությունից: