Թուրքիան նախկինի պես պետք է իրականացնի ԵՄ վիզաները չեղյալ հայտարարելու 5 պայման. Եվրահանձնաժողով
Թուրքիան նախկինի պես պետք է իրականացնի Եվրամիության հետ վիզաները չեղյալ հայտարարելու 5 պայմանները, իրավիճակը հունիսից չի փոխվել, հայտարարել է Եվրահանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Իրավիճակը չի փոխվել առաջընթացի մասին վերջին զեկույցից, որտեղ մենք ընդգծել ենք, որ 5 պայմանները նախկինի պես անհրաժեշտ է կատարել»,- ասել է Բերտոն ճեպազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ դա ներառում է Թուրքիայի օրենսդրությունում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ փոփոխություն:
Վիզային ռեժիմի ազատականացման մասին զեկույցը ներկայացվել էր Եվրահանձնաժողովի կողմից հունիսին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ առանց ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման Անկարան չի հետևի ներգաղթյալների հարցով համաձայնագրին` դրանով իսկ հաստատելով երկրի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի այն խոսքերը, թե Անկարան պնդում է ԵՄ երկրների հետ հոկտեմբերի կեսին սահմանել առանց վիզային ռեժիմ: