![](/banners/BeFunky-design.jpg)
ԴԱԻՇ-ի հրամանատարներից մեկն սպանվել է Իրանում
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/daish-2.jpg)
Իրաքում ԴԱԻՇ-ի հրամանատարներից մեկը սպանվել է այսօր Իրանի Քիրմանշահ քաղաքում տեղի ունեցած գործողության ժամանակ, հայտնում է APA-ի իրանական ծառյությունը` վկայակոչելով Իրանի ներքին գործերի նախարարի` անվտանգության հարցերով տեղակալ Հուսեին Զուլֆուղարիին:
Նա նշել է, որ Քիրմանշահում սպանված ահաբեկիչների թիվը հասել է 4-ի:
«Երեկ երեկվանից մինչ առավոտ Քիրմանշահ նահանգի երկու շրջանում պայքար էր ընթանում տակրիֆիտների ահաբեկչական կազմակերպության անդամների դեմ, ինչի հետևանքով 4-ն սպանվել է, 6-ը` ձերբակալվել»,- ասել է նա:
Վերջինս նաև հավելել է, որ խմբավորման անդամները մտադրվել էին սադրանքներ իրականացնել Իրանի արևմտյան նահանգներում և երկրի կենտրոնական մասում: